Ո՞րն է միֆ, ո՞րը՝ բամբասանք, ո՞րը՝ իրականություն: Այս հարցերին հստակ պատասխանելը դժվար է նույնիսկ այն մարդու համար, ով ապրում է տվյալ պատմական շրջանի իրադարձություններում և ամեն ինչ իր աչքերով է տեսնում:
Այսօր կխոսենք բոլոր ժամանակաների հայտնի սիրեկանի՝ Ջակոմո Կազանովայի մասին:
Մարդիկ հակված են հավատալու, որ այս տղամարդը միայն մեկ հետաքրքրություն ուներ, և դա կանայք էին:

Սակայն այն մարդիկ, ովքեր ուսումնասիրել են նրա կենսագրությունը, շատ լավ գիտեն, որ նա սիրում էր ճանապարհորդել, ծառայել էր բանակում և նույնիսկ եղել է գաղտնի գործակալ, դավադրություններ է կազամակերպել, հետաքրքրված էր ալքիմիայով, արվեստով և գիտությամբ:
Կարող ենք վստահ ասել, որ նրա հետաքրքրությունների շրջանակը լայն է եղել և չի սահմանափակվել միայն կանանցով:

Բայց հստակ կարող ենք ասել, որ Կազանովան կանանց կողմից շատ սիրված է եղել և չափազանց շատ սիրավեպեր է ունեցել:
Ըստ նրա հաշվարկների, ունեցել է ոչ ավել, քան 130 սիրուհի: Նա միշտ ասում էր, որ քանակը չէ կարևորը, այլ որակը:
Տղամարդիկ, որոնք նախանձում էին նրան, մտածում էին, որ նա ինչ-որ գերբնական ուժ ունի, որ կարողանում է գրավել ցանկացած կնոջ: Սակայն դա այդպես չէր: Այն մարդիկ, ովքեր նրան մերկ էին տեսել, ասում էին, որ ոչ մի առավելություն չունի, ո՛չ ձիգ մարմին, ո՛չ էլ արտասովոր սեռական օրգաններ:
Ո՞րն էր գաղտնիքը
Նրա օրագրերից պարզ է դառնում, որ այդ ժամանակ ընդունված չէր կանանց մեծ ուշադրություն հատկացնելը կամ էլ սեռականա հարաբերություններում անթույլատրելի բաներ անելը: Իսկ Ջակոմոն այդպիսին չէր: Նա իր սիրելի կանանց տալիս էր հոգատարություն, սեր, ուշադրություն և, իհարկե, այն, ինչ անկողնում այլ տղամարդիկ չէին տալիս կանանց: Ահա թե որն է եղել ամենահայտնի սիրեկանի հաջողության գաղտնիքը:


