Ուշագրավ հոդվածի հանդիպեցի «Ժամանակ»-ում: Թերթը առաջ է քաշում մի վարկած, համաձայն որի` Կճոյանի դեմ ինֆորմացիոն արշավի հետևում կանգնած է ոչ ավել, ոչ պակաս, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ով նպատակ է դրել հեռացնել Կճոյանին:
Պատճառը թերևս նրանում է, որ հատկապես վերջին շրջանում Կճոյանի անունը ներգրավված է մի շարք աղմկահարույց սկանդալներում, ինչն իր հերթին բերել է նրան, որ ՀԱԵ-ի եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող հանգանակությունները, որոնց զգալի մասը կազմում են հարուստ սփյուռքահայերի կողմից նվիրաբերվող միջոցները, էականորեն նվազել են, և այժմ խնդիր կա Կճոյանին հնարավորինս անցավ հեռացնելու:
Ինչ վերաբերում է Տեր Հակոբին Արարատյան Միությունից ու Սուրբ Սարգսից հեռացնելու մասին Կճոյանի որոշմանը, ապա Կճոյանը դա արել է ոչ թե Տեր Շահեի ու Տեր Հակոբի միջև տեղ գտած կոնֆլիկտի պատճառով, այլ պարզապես Տեր Հակոբի եղբորը անախորժություններ պատճառելու նպատակով: Բանն այն է, որ Տեր Հակոբի եղբայրը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մեծ շանսեր ունի մուտք գործելու Հայրապետական թեմ, ու ըստ խոսակցությունների` կաթողիկոսն ուզում է հենց նրանով փոխարինել Կճոյանին...
Ամեն դեպքում, պարզապես սոսկալի է, թե ինչ ինտրիգներ են գնում եկեղեցական վերնախավում, ու դրա պատասխանատուներին առանձին չեմ անդրադառնում ու չեմ խորանում զուտ իմ կրոնական հայացքներից ու սկզբունքներից ելնելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/338561299610974
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել