Pastinfo.am-ը գրում է․

Զինված ուժերը վերհսկում են շատ վստահ և մեր հակաօդային ուժերի վերջին գործողությունները պետք է այդ վստահությունը փոխանցեն հասարակությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Զինված ուժերն իր կառավարելիության շնորհիվ շատ հանգիստ, վստահ լուծում է իր առջև դրված մարտական խնդիրը և գործընթացները տեղափոխվել են տեղեկատվական և Ադրբեջանում ներքին զարգացումների շրջանակ։ Մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում։ Կարծում եմ՝ հիմա շատ կարևոր է բանակին տեղեկատվական այդ աջակցությունը, որպեսզի խառնակչությունները բացառվեն և մեր զինված ուժերը կենտրոնանան միայն իրենց մարտական խնդրի լուծման վրա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս ընդգծեց, որ զինված ուժերն այսօր ամբողջական ավելի կառավարելի բարձր մակարդակի վրա են և շարունակաբար այդ համակարգի հզորություններն ավելացվում են. «Տեսաք, որ երկու օրվա ընթացքում 10 անօդաչու թռչող սարք և մեկ իսրայելական արտադրության, որը խոցվեց։ Անգամ ցավալի էր արտադրողի և Ադրբեջանի համար, որովհետև մեծ գումարներ էին ծախսել։ Վարկաբաեկում էին այն վերջին ձեռքբերումը, որոնք ոնց որ թե պետք է չկարողանային, բայց պարզվեց, որ մոդեռնիզացրած ASA AKA համակարգերն ի վիճակի են գերժամանակակից, իսրայելական արտադրության «Հերմես» 900-ներին խոցել, իսկ դա կառավարող համակարգն էր։ Մեր մնացած զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» օգատագործման արդյունքում։ Այսօր հարաբերական անդորրը պայմանավորված է նաև նրանով, որ հակառակորդը կարծում եմ՝ նկատեց, որ իր գործիքակազմի նման կիրառումն էֆեկտիվ չէ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել