Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը գլխավոր հերոսի դերն է ստացել ռեժիսոր Դևիդ Լիտչի Bullet Train ֆիլմում: մարտաֆիլմում Փիթը կմարմնավորի վարձու մարդասպանի: 

Bullet Train ֆիլմը 5 մարդասպանների մասին է, որոնց հանձնարարվել է սպանել միմյանց: Դեպքերը զարգանում են արագընթաց գնացքում: Նրանցից միայն մեկին է հաջողվում ողջ մնալ:

Ֆիլմում Բրեդը կմարմնավորի Ladybug անունով հերոսին:

Մարտաֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա աշնանը:

Ռեժիսոր Դևիդ Լիտչը նկարահանել է «Դեդփուլ 2», «Ջոն Ուիք», «Պայթունավտանգ շիկահերը» և այլ ֆիլմեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել