Shantnews.am-ը գրում է․

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ: Վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 166 մարդու մոտ։ Սա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Այս մասին հայտնել է BBC-ն:

Մասնագետների փոխանցմամբ՝ վարակը տարածվել է սիրիացիների շրջանում, ովքեր աշխատում են աղբի վերամշակման ընկերությունում:

Այսպիսով՝ երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, իսկ մահացածներինը՝ հասել է 36-ի: Ապաքինվել է ավելի քան 1400 հիվանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել