Էս խաղաղություն աղերսող ֆոտոսեսիաների վերջը պե՞տք է տրվի, թե՞ ոչ։ Հակառակորդը տանկով կրակելիս հաստատ ի պատասխան դրա «դաշտում դեղին ծաղիկներ հավաքելու մեր ֆոտոսեսիները» ու «խաղաղության աղավնի» կոչերը չի ակնկալում։
Ես հասկանում եմ, որ մեր ծուռ երկրում, նույնիսկ ԱԺ պատգամավորների ու սփիքերների կանայք են իրենց ֆեյսբուքներով «երկիր ղեկավարում», սակայն զուտ հիշեցման կարգով ասեմ, որ Խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում(ինչպիսին ՀՀ-ն է), վարչապետի կինը պաշտոն չէ ու որևէ լուրջ դերակատարություն չունի (անլուրջ դերակատարություն էլ չունի)։ Զսպվածությունը ավելորդ չէր լինի։
Հ.Գ. թողեք առանց ֆեյսբուք մտնելու արձակուրդը վայելենք, քիչ արեք ձեր օդիոզ պոստերը։

Image may contain: 1 person, standing and text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել