Armsport.am-ը գրում է․

Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը ճանաչվել է Ա սերիայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գոմեսը հունիս ամսին գոլի հեղինակ չի դարձել, սակայն 4 գոլային փոխանցում է կատարել ու օգնել է թիմին՝ բաձրանալ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական:

Ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում արգենտինացին դարձել է 7 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել