Tert.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել` ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Այսօր մեկնարկեց այդ գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց կողմերի չներկայանալու պատճառով: Նիստից հետո Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը ծանուցումն ուղարկել էր, սակայն հետ էր ստացվել, բայց նույն հասցեով իրենք հերքման տեքստ են ուղարկել, և «Հայկական ժամանակ»-ը ստացել է, նույն հասցեով այլ դատավարական փաստաթղթեր ևս ուղարկվել են:

«Ակնհայտ է, որ «Հայկական ժամանակ»-ը, չունենալով մեր հայցին պատասխան, փորձում է ձգձգել, որովհետև, եթե այսքան լրատվամիջոց տեղեկացված է այս դատական նիստի մասին, ակնհայտ է, որ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացված է եղել դրա մասին: Ակնհայտ է մի փաստ, նրանք, իրենց անպատասխանատու, շինծու տեղեկատվությունը տարածելով, չէին գիտակցում, որ գալու է այն ժամանակը, որ պատասխան են տալու իրենց կողմից տարածված տեղեկությունների համար: Նրանք բնականաբար չունեն պատասխան, որովհետև այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և որդեգրել են դատական նիստերը ձգձգելու տարբերակ: Ակնհայտ է, որ այլևս նիստը նման պատճառաբանությամբ հնարավոր չէ հետաձգել, և գալու է ժամանակը, որ նրանք պետք է պատասխան տան իրենց հրապարակման համար»,- նշեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Պաշտպանը նշեց, որ նիստին ներկայանալը, և նիստը ձգձգելն անիմաստ է, քանի որ ի վերջո դատական ակտ է լինելու.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել