Ասում են` ոչինչ, հեսա աշխատավարձերն էլ կբարձրացնենք: Վերջերս շատ են խոսում աշխատավարձերը բարձրացնելու մասին, 10 000 դրամով: Բայց էստեղ մի քանի հարց կա: Նախ` հունվարից ավելանում է նվազագույն աշխատավարձը, 35 000-ից դառնալու է 45 000: Եթե էդպես փորձում են պայքարել գնաճի դեմ, բա ի՞նչ է անելու 50 000 կամ 100 000 դրամ ստացողը, որի աշխատավարձը մնալու է նույնը, գնաճը նրան չի՞ վերաբերում:
Եթե շատ մոտավոր հաշվենք, Հայաստանում ցածր աշխատավարձ է ստանում բնակչության 30 տոկոսը, նշանակում է` կբարձրանա միայն իրենցը, իսկ մնացածը կմնա իր նույն կոտրած տաշտակի առաջ: Էնպես որ, աշխատավարձերի բարձրացման մասին խոսելն անհաջող փիար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: