Հարգելի՜ պարետ, այլևս ծիծաղելի չէ, դեմն առեք էս կեղեքման, անիմաստ դիմակահանդեսի ու մարդկանց ու ոստիկաններին իրար դեմ հանելուն...
Ասեմ շարունակելու ենք, հաջորդ արդեն բողոքի ակցիան ա, մի քանիսին հազիվ եմ զսպում, որ մենք եկել ենք նրան, որ հեղափոխությունից հետո էս իշխանությունների հետ երկխոսություն ստացվում է...

Որոշումն էնպես փոխեք, որ ծառայի իրական նպատակին` վարակի կանխարգելմանը, բայց թույլ չտա ոստիկաններին քերել դրան ոչ մի կերպ չնպաստող քաղաքացիներին։

Մի արժեզրկեք ոչ դիմակի կարևորությունը, ոչ կորոնան, ոչ ոստիկանության իրական ծառայողներին, վերջ դրեք էս կրկեսին, ամոթ ա...

Հ.Գ. վերջին ակտը, գրել են երեխու հետ մոր վրա, ով դիմակով ա, էս մարդը որպես ապացույց հեռախոսում արած սելֆի ունի` դիմակով, որտեղ ժամն երևում ա, ու նաև արձանագրություն, որտեղ էլի ժամը երևում ա, ինչ եք ուզում, մարդիկ օդ շնչելու էլ վախվորած դուրս գան, ապացույցներով ու կանխարգելիք միջոցառումներ ձեռնարկեն?

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել