Հուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը՝ ճանապարհի ուղին փոխելով. տուժածներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել