Armenpress.am-ը գրում է․

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել