Panorama.am-ը գրում է․

«Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայության` որպես ինքնին հակասահմանադրական լռության վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հայ ժողովրդի ազգային հոգու և գիտակցության խորքերում որպես ազգային արժեք եղել է և շարունակելու է լինել դարերով պետականությունից զրկված մեր ժողովրդի համար ազգային գաղափարախոսության կրողը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ինչպես մեր լեզուն, մշակույթը և ընտանիքը:

Ազգային արժեքների պահպանության խնդիրը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, ուստի այս համատեքստում 2020թ. ազգային անվտանգության ռազմավարության ուսումնասիրությունը առաջ է բերել հետևյալ մտահոգությունները`

1. 2007 թ. ազգային անվտանգության ռազմավարության համեմատությամբ, որում ամրագրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու կարևոր առաքելությունը հայության ներգրավման ու զարգացման գործում, 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` պատմական և ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել