Տղա ու աղջիկ, նրանք ծանոթացել են ինտերնետի միջոցով:
Գեղեցիկ երիտասարդ զույգ է, չէ՞: 
Զույգի գաղտնիքը` նկարների տակ.

 



Եվ նրանք երկուսն էլ սեռի փոփոխման վիրահատություն են արել: 17 - ամյա Արին Էնդրյուսը եւ 19 - ամյա Կետի Հիլը ԱՄՆ Օկլահոմա նահանգից են, նրանք երկուսն էլ սեռը փոխելու վիրահատության են ենթարկվել, իսկ այժմ ասում են, որ նրանք գտնվում են այն մարմիններում, որը միշտ ցանկացել են ունենալ:

Կուրծքը հեռացնելուց հետո Արինը ասում է. «Հիմա կարող եմ լողալ առանց վերնաշապիկի, կարող եմ դուրս գալ փողոց, ես կարող եմ պարզապես սովորական տղա լինել այժմ: Ես միշտ ատում էի իմ կուրծքը եւ զգում, որ դա իմը չէ: Հիմա, երբ ես գնում եմ հանրային լողավազան կամ ֆիթնես ակումբ, ոչ ոք չի զարմանում, նրանք պարզապես մտածում են` մի նիհար տղա եմ, ով մարզասրահում փորձում է մի քիչ մկաններ աճեցնել»:



Էմերալդ Էնդրյուսը բալետի տաղանդավոր պարուհի էր եւ հաղթել էր բազմաթիվ գեղեցկության մրցույթներում, մինչեւ տղա դառնալը: Իսկ ծովային հետեւակայինի փոխգնդապետի որդին` Լուկ Հիլը (աջից), 15 տարեկանում հայտարարեց, որ ինքը Կետի անունով աղջիկ է դարձել:

 


Էմերալդը եւ Լուկը.

 

 

Երբ Էմերալդի 11 - ամյակը լրացավ, նա հայտարարեց, որ նա ցանկանում է տղա լինել: Նրա մայրը սկսեց գումար տրամադրել նրան` հորմոնալ թերապիայի համար, նա նաեւ վճարեց աղջկա (որդու) կրծքի հեռացման վիրահատության համար: Նույնիսկ կրտսեր եղբայրը` 11 - ամյա Ուեսլին իր քրոջը սկսեց «մեծ եղբայր» կոչել:


Սկզբում Լուկ Հիլի (հետո Կետի Հիլ) հայրիկը` ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի փոխգնդապետ, դեմ էր, քանի որ հասկացավ, որ կորցնում է իր առաջին որդուն: «Ի վերջո, նա սովորեց ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, եւ այժմ ինձ «իմ աղջիկս» է անվանում, իսկ ես ժպտում եմ», - ասում է Կետին: Ի դեպ, անհայտ դոնորը այնքան էր հուզվել Կետիի պատմությունից, որ նույնիսկ նրան` նվիրաբերեց 40000 դոլար` սեռը փոխելու պրոցեդուրաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել