Բռնապետները սիրում են ժողովրդի համար «սուրբ տեքստեր» երկնել։ Օրինակ՝ Հիտլերի «Մեյն Կամփֆը»...

Կարդացի Նիկոլի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը կցված ներածական խոսքը։ Տպավորություն ստացա, որ մերօրյա ինքնանշանակ «ժողովրդի հայրը» փորձում է իր «սուրբ տեքստն» ուրվագծել և կապել ազգի ջանին։ Բայց, ինչպես միշտ, գաղափարախոսական շիլափլավ է ստացվում։

Չգիտես ինչու, Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները, ընդ որում, որոշել է դա անել ազգային անվտանգության ռազմավարության տեքստում, որը, ենթադրաբար, պիտի լուրջ աշխատանքային (!) փաստաթուղթ լիներ։

Ու բորշել ա։

Օրինակ՝

• «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

Ըըըըը... Նախ՝ ինչո՞ւ են ՀԱԵ-ն ու կաթոլիկ կամ ավետարանական եկեղեցին նույն տողում այն դեպքում, երբ ՀԱԵ-ն ՀՀ սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունի։ Ու երբվանի՞ց է, օրինակ, ավետարանական եկեղեցին դարձել «ազգային արժեք»։ Ո՞վ և ինչ սկզբունքով է որոշել, որ ավետարանական եկեղեցին «ազգային արժեք» է, իսկ, ասենք, «Կյանքի խոսքը» կամ «Եհովայի վկաները»՝ ոչ։

Եւ ընդհանրապես, սա ի՞նչ կապ ունի ազգային անվտանգության ռազմավարության հետ։

• «Համահայկական ներուժը»․ սա ի՞նչ է։ Ինչպե՞ս է չափվելու։ Ինչպե՞ս է որոշվելու, թե ինչն է սպառնում «համահայկական ներուժին»։

• «Հայկական խոհանոցը»։ Այո-այո, Նիկոլը չէր կարող շրջանցել Իջևանի խորովածն ու փիփերթով ապուրը նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարության տեքստում...

• Կամ, ասենք, որպես «ազգային նպատակ» նշված է «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը...»։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե Արցախի անկախության ճանաչումը, այլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վաղուց արդեն ՃԱՆԱՉՎԱԾ է որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի 3 հիմնական սկզբունքներից մեկը, այդ թվում՝ և միջազգային հանրության կողմից։

Մի խոսքով՝ շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե մեր երկրում չլիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել