ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։ Հունիսի 25-ին հայտնի էր դարձել, որ պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով։ Այժմ արդեն նա առողջացել է։ Factor.am-ի հետ զրույցում Գևորգյանը պատմեց, որ, ընդհանուր առմամբ, իր մոտ վարակի հաղթահարման ընթացքը թեթև է եղել։
«Առաջին մի քանի օրը ջերմություն, գլխացավ կար, նաև՝ մկանային ցավեր։ Ես խստորեն պահել եմ մեկուսացման կանոնները, տնից դուրս չեմ եկել»,- նշեց նա։
Բուժման 16-րդ օրը պատգամավորը թեստ է հանձնել և բացասական պատասխանից հետո դուրս եկել աշխատանքի։ Գևորգյանը կոչ արեց բոլոր թերահավատ քաղաքացիներին, որոնք չեն հավատում վարակի գոյությանը, վերանայել իրենց մոտեցումը։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/267647.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել