Armeniasputnik.am-ը գրում է․

Բժիշկները կորոնավիրուսի «ռիսկի սանդակ» են մշակել, որը ցույց է տալիս, թե որքանով են վտանգավոր մարդկանց առօրյա գործողությունները՝ կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից։

Metro պարբերականը գրում է՝ ամերիկացի գիտնականները ցուցակ են կազմել, որում մարդկանց ամենօրյա գործողությունները COVID-19-ով վարակման սպառնալիքի տեսանկյունից գնահատվում են 10 բալանոց համակարգով։

Ըստ այդմ՝ նվազ ռիսկեր են պարունակում ուտելիք պատվիրելը, մեքենայի լիցքավորումը, թենիս խաղալը և արշավները։ Փոքր-ինչ ավելի վտանգավոր է համարվում սուպերմարկետ գնալը, գոլֆ խաղալը, հյուրանոցում բնակվելը, բժշկի և ռեստորան այցելելը։ Ցուցակում հաջորդիվ ծովափնյա հանգիստն է, ընկերների հետ ընթրիքը, ազգականներին այցելելը և գրասենյակում աշխատելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել