Չինաստանում 50-ամյա տղամարդը վերջին 30 տարվա ընթացքում կապիկի նմանությամբ մարզվել և ծառեր է բարձրացել, հայտնում է odditycentral.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը չինական Շանսի նահանգից Չեն Հաիգանգ անունով տղամարդու մասին է, որը հանրային վայրերում մարզվելիս չորեքթաթ է առաջ շարժվում, կրկնօրինակում կապկի մարմնի բոլոր շարոժումները, անգամ՝ ծառեր մագլցում։

Տղամարդը նշում է, որ տարիներ առաջ կենդանաբանական այգում կապիկների շարժումները տեսելուց հետո ոգեշնչվել է նրանց կերպարով։ Սկզբում սա տղամարդու համար պարզապես զվարճալի և հաճելի զբաղմունք է եղել, իսկ հետո այս ամեն վերաճել է սպորտաձևի։ 

«Ես մրսածություն, ատամնացավ, ականջի ցավ հաճախ էի ունենում, երբ գյուղում էի ապրում։ Աշխատանքի համար քաղաք տեղափոխվելուց հետո ամբողջ ազատ ժամանակս կենտրոնացրել եմ «կապկի» վարժություններ անելու վրա և մի բան կարող եմ ասել․ այդ պահից սկսած՝ բժշկի կարիք չեմ ունեցել»,- պարզաբանել է տղամարդը։

 Նա նաև հավելել, որ սա իր համար սպորտաձև է համարում և նշել է, որ տարիների ընթացքում շատերն են մոտեցել իրեն՝ հարցնելու սպորտաձևի մասին, սակայն ամաչել են հանրային վայրերում պարապել, սակայն Հաիգանգի համար դա նույնն է ինչ «մեծ սպորտից ամաչելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել