Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը հանդիպել են Լոնդոնի Արքայական դատարանում հուլիսի 7-ին ամուսնալուծության գործով դատական նիստին: Դեփը պատմել է ցնցող մանրամասներ իրենց համատեղ կյանքից,- գրում է Daily Mail-ը:
57 տարեկան Դեփը պատմել է, որ մի անգամ իրենց ակնողնում հայտնաբերել է կղանք: Դա եղել է իրենց քայքայվող ամուսնական կյանքի վերջին կաթիլը:
«Էմբերն աղտոտել է մեր անկողինը: Հավանական է, որ այդ կղանքը լցրել է նրա ընկերներից մեկը: Էմբերը դա համարել է անմեղ կատակ»,- ասել է Դեփը: Դերասանը մեղադրել է նախկին կնոջը նաև ամուսնական անհավատարմության մեջ: Համոզված է, որ մինչ ինքը եղել է նկարահանումների, իրենց առանձնատանը հյուրընկալվել և գիշերել են Իլոն Մասկն ու դերասան Ջեմս Ֆրանկոն: Ջոնի Դեփը նաև ասել է, որ ինքը բռնություն չի գործադրել, հակառակը Էմբերն է մի քանի անգամ բռնություն կիրառել ամուսնու նկատմամբ: