Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ հետ որևէ կերպ շփված կամ հանդիպած որևէ անձ կհաստատի, որ փորձել եմ առավելագույնս պահպանել համավարակի կանոնները: Մշտապես կրել եմ դիմակ, թե՛ մեքենայում, թե՛ աշխատասենյակում, թե՛ տանը եղել է ալկոգել, և պարբերաբար ձեռքերս ախտահանել եմ:
Բացի այդ, առավելագույնս պահպանել եմ սոցիալական հեռավորություն, բայց արի ու տես, որ անգամ համավարակի կանոնները պահպանելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ չես վարակվի:
Կարծում եմ, որ չափազանցվում է դիմակի արդյունավետությունը:
Խնդիրն ավելի շատ պայմանավորված է մեզանից յուրաքանչյուրի իմունային համակարգի առանձնահատկություններով, ինչպես նաև պետության առողջապահական համակարգի կենսունակության աստիճանով և պետական մարմինների համարժեք գործողությունների մակարդակով:
Այս մասին առավել ընդգրկուն կխոսեմ ամբողջությամբ ապաքինվելուց հետո:
Միայն արձանագրեմ, որ 7-րդ օրն է, ինչ գտնվում եմ բուժման մեջ, 2-րդ օրն է, որ արդեն չեմ ջերմում:
Առաջընթացն ակնհայտ է, ստանում եմ համապատասխան բուժումներ՝ հուսալով, որ մի քանի օրից ամբողջությամբ կապաքինվեմ:
Զգույշ եղեք, առողջություն եմ ձեզ ցանկանում:
Չպետք է վախենալ և ընկճվել: Ճիշտ հակառակը՝ այս մարտահրավերը մենք պարտավոր ենք հաղթահարել...