«Շանգրի Լա» խաղատանը զրկել են լիցենզիայից, որտեղ աշխատում էր մոտ 700 մարդ։ Փաստորեն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա ևս 700-ով։
Կարևոր եմ համարում նշել, որ այս քայլով, բացի գործազրկության թիվն ավելացնելուց, հարվածի տակ են դրվում նաև օտարերկրյա ներդրումները։

«Շանգրի Լա»֊ի գործունեության կասեցման հետևանքով պետությունը կզրկվի նաև խոշոր հարկերից։

Սիրելիներս, ցանկանում եմ կարմիրով ընդգծել գրառմանս այս հատվածը․

Այս մասին գրառումս կապված է միայն ու միայն երկրի տնտեսական վիճակի հետ։
Գործազրկություն, պետության խոշոր հարկերից զրկվել, ներդրումներին հասցրած վնաս...
Պետությունը մի քանի ուղղություններով վնաս է կրում միայն մի հոգու հոգեպես բավարարված լինելու համար։
Խնդրում եմ նաև, որ ոչ ոք չփորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու ասել, որ «իշխանություններն այս քայլին գնացել են մտածելով ժողովրդի մասին, որպեսզի խաղադրույքներ չկատարեն, ունեցվածք չկորցնեն» և այլն։
Այս դեպքում կհիշեցնեմ իշխանական որոշ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով խթանվում էր օնլայն խաղադրույքներ կատարելը։

Հիվանդանոցներ փակեք, մարզահամերգային համալիրում մահճակալներ շարեք, գործարաններ ու նախարարություններ փակեք, ուսուցիչների թիվը կրճատեք...
Նույն տեմպերով շարունակեք՝ 2 ամիս հետո երկիրը հիմնահատակ քանդելու եք ես, ու իմ նման շատերը ձեզանից մեր երկիրն ենք ուզելու, ի՞նչ եք անելու, ի՞նչ եք մեզ վերադարձնելու

Հ.Գ «Շանգրի լա»-ում խաղադրույք չկատարողը օգտվելու է օնլայն խաղատներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել