Աշակերտը ուսուցչին հարցրեց.
- Ուսուցիչ, արդյո՞ք աշխարհը մարդու համար թշնամական է: Թե՞ այն մարդուն բարիք է բերում:
- Ես քեզ կպատմեմ մի առակ այն մասին, թե ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն,- ասաց ուսուցիչը: «Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի մեծ շահ: Նա հրամայեց մի հիանալի պալատ կառուցել: Այնտեղ բազում հիասքանչ բաներ կային: Բոլոր մյուս տարաշխարհիկ բաներից զատ, այնտեղ կար մի դահլիճ, ուր բոլոր պատերը, առաստաղը և նույնիսկ հատակը հայելային էին: Հայելիներն արտասովոր պարզ էին, և այցելուն միանգամից չէր հասկանում, որ իր առջև հայելի է, այնքան որ ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի այդ, այդ դահլիճի պատերն այնպես էին սարքված, որպեսզի արձագանք ստեղծեն: Հարցնում ես` «Ո՞վ ես դու», և լսում ես ի պատասխան տարբեր կողմերից` «Ո՞վ ես դու, ո՞վ ես դու, ո՞վ ես դու»: Մի անգամ դահլիճ ներս վազեց մի շուն և զարմացած կենտրոնում քարացավ` շների մի ամբողջ ոհմակ բոլոր կողմերից շրջապատել էր նրան, վերից ու վարից: Շունը, համենայնդեպս, ատամները կրճտացրեց, և բոլոր արտացոլանքները նրան նույնկերպ պատասխանեցին: Լրջորեն վախեցած` շունը հուսահատ հաչեց: Արձագանքը կրկնեց նրա հաչոցը: Շունն ավելի ու ավելի բարձր էր հաչում: Արձագանքը հանգիստ չէր թողնում: Շունը դեսուդեն էր ցատկում` կծելով օդը, նրա արտացոլանքները նույնպես դես ու դեն էին թռչում` ատամները կրճտացնելով: Առավոտյան ծառաները գտան դժբախտ շանն անշնչացած, սատկած շների միլիոն արտացոլանքներով շրջապատված: Դահլիճում չկար մեկը, ով կարող էր նրան դե թեկուզ ինչ-որ վնաս տալ: Շունը զոհվեց` մարտնչելով իր սեփական արտացոլանքների դեմ»: - Հիմա դու տեսնում ես,- ավարտեց ուսուցիչը,- աշխարհն ինքնին ոչ բարիք և ոչ էլ չարիք է բերում: Այն անտարբեր է մարդու հանդեպ: Մեր շրջապատում տեղի ունեցող ամեն բան ընդամենը մեր իսկ մտքերի, զգացողությունների, ցանկությունների, արարքների արտացոլքն է: Աշխարհը` դա մեծ հայելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/511548648913610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել