Որովայնը գրեթե բոլոր կանանց հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է:
Դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:
Սակայն նշված խորհուրդներին հետևելը կարող է օգնել ազատվել որովայնից:
Որովայնի հատվածում ճարպերից ազատվելու համար նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին:
Նիհարելու համար նախևառաջ անհրաժեշտ է սննդակարգ մտցնել բնական մթերքներ՝ միրգ, բանջարեղեն, ձիթապտղի յուղ:
Հավի, ձկանը միսը ևս կարող են օգտակար լինել:
Եթե ցանկանում եք նիհարել, խուսափեք պարզ ածխաջրերի օգտագործումից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից, կիսաֆաբրիկատներից, քաղցրեղենից, ճարպերով հարուստ մթերքներից:
Ձեր սննդակարգ կարող եք ներառել նաև վարունգ, ծաղկակաղամբ:
Սննդակարգից պետք է հանել նաև տապակած մթերքները, ինչպես նաև աղը:
Օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմեք:
Ֆիզիկական վարժություններն էլ կօգնեն օրգանիզմը տոնուսի մեջ պահել, դրական ազդեցություն կունենան նյութափոխանակության վրա, ինչպես նաև օրգանների աշխատանքի վրա:
Աշխատեք օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե նվիրել ֆիզիկական վարժություններին:
Մի մոռացեք որովայնի մկանները ձգելու մասին: