1in.am-ը գրում է.
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը երեքշաբթի օրը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել տվյալ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի (ապրիլից հունիս) վերաբերյալ: Եկամուտը՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի հետ, նվազել է 1.9 մլրդ դոլարով և կազմել 6.9 մլրդ դոլար, հաղորդում է ITAR-TASS-ը:
Տարեկան շահույթի ցուցանիշները, սակայն, հուսադրող էին՝ գրանցվել է 35.6 մլրդ դոլարի ընդհանուր եկամուտ: Ընկերության կապիտալիզացիան կազմում է 415.7 մլրդ դոլար, ինչը կորպորացիան դարձնում է ամենաթանկն աշխարհում:
Ներդրողներն անհանգստություն են հայտնել՝ նորույթների վերաբերյալ նորությունների բացակայության պատճառով: Թիմ Կուկն էլ, իր հերթին, հայտարարել է, որ վաճառքում նոր սարքեր կլինեն արդեն 2013թ. աշնանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_201327.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել