Ամսագրի նոր համարում աստղը նշել է, որ այդ որոշումն իրեն հնարավորություն կտա առավել շատ ժամանակ անցկացնել երեք երեխաների՝ 10-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպեի և 5-ամյա Ռեյնի հետ։ Քարդաշյանը նաև հայտնել է, որ սրանից բացի պատրաստվում է շատ ժամանակ հատկացել «կենցաղային ապրելակերպի» մասին Poosh հարթակի զարգացմանը։
Դեռևս հստակ չէ, թե հեռուստաաստղի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիքը, կշարունակի իրապատում շոուի նկարահանումներին մասնակցել, թե ոչ։
«Կյանքն այնքան արագ էր անցնում, այնքան արագ, անգամ երբ փորձում էի դադար վերցնել շոուից և երեխաներիս ավելի շատ ժամանակ հատկացնել․ մինչև այս պահը ես չէի կարողանում նրանց պահանջներն իմանալ, տեսնել նրանց ուժեղ կողմերը և կարողանալ նրանց հետ այնպիսի խորը կապի մեջ լինել, ինչպես նախքան իմ ակտիվ գործունեությունն էր»,- շարունակել է Քարդաշյանը։
Քորթնի Քարդաշյանը վերջում շնորհակալություն է հայտնել իրապատում շոուին՝ իրեն և իր ընտանիքին տված լավ հուշերի և այդ տարիների կյանքի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել