Էներգետիկ ըմպելիքների օգտագործումից ցանկալի է հրաժարվել, խորհուրդ է տալիս սրտաբան Աննա Կորնևիչը (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, էներգետիկ ըմպելիքների մեջ, փորձագետի կարծիքով, կան նյութեր, որոնք կատեխոլամինների՝ ադրենալինի, նորադրենալինի և դոֆամինի կտրուկ աճ են հրահրում: Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը և բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման և սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում:

«Էներգետիկներ օգտագործելիս պետք է զգույշ լինել: Անոթային սպազմեր, զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի բարձարցումներ, սրտանոթային առիթմիա՝ ահա թե ինչի է հանգեցնում դրանց չափազանց շատ օգտագործումը»,- ասել է սրտաբանը:

Սակայն փոքր չափաբաժիններով էներգետիկների օգտագործումը, մասնագետի կարծիքով, թույլատրելի է: Այս խմիչքները խմել կարելի է, եթե, օրինակ, պետք է միանգամից կենտրոնանալ, նստել դասագրքերի մոտ, շտապ սովորել ինչ-որ բան կամ քննություն հանձնել: Սակայն էներգետիկները կախվածություն են առաջացնում, ինչը նույնպես պետք է հաշվի առնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել