Երբ սեռական դաստիարակությունը մուտք գործի կրթական համակարգ, և գտնվեն մարդիկ, ովքեր թույլ չտան իրենց երեխաներին ուսուցանել այդ աղբը, կգան իրավունքի «պաշտպանները» և ցույց կտան ՄԻԵԴ-ի կայացրած ակտերից մեկը ընդդեմ Դանիայի, որտեղ ծնողները բողոքել էին, որ դպրոցներում իրենց երեխաներին սեռական դաստիարակություն են ուսուցանում, ինչը հակասում է նրանց փիլիսոփայական ընկալումներին։

ՄԻԵԴ-ը նախ տարբերակել էր ուղղակի փիլիսոփակայական գիտելիքներ տալու և անուղղակի փիլիսոփայական գիտելիքներ տալու ձևերը և ընդգծել, որ ծնողը չի կարող առարկել նման դասավանդմանը, հակառակ պարագայում ողջ կրթական ծրագիրը կդրվի վտանգի տակ, քանի որ շատ առարկաներ իրենց հիմքում այս կամ այն չափով ունեն փիլիսոփայական իմաստ։

Աստված էլ բեթարից ազատի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել