Tert.am-ը գրում է.

Աշխարհում խոշորագույն առցանց - խանութը՝ Amazon-ը, 134 523 դոլարի չափով տուգանք կվճարի ամերիկյան իշխանություններին ընկերության կողմից մի շարք պատժամիջոցային ծրագրերի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության բաժին, որը պատասխանատու է պատժամիջոցների ոլորտում իրավակիրառման համար) հայտարարությանը:

OFAC-ում հայտնում են, որ Amazon.com-ը, պատժամիջոցներին հետևող ավտոմատացված համակարգերի թերությունների պատճառով, ապրանք էր մատակարարում և ծառայություն մատուցում այն մարդկանց, շրջանների և երկրների հաճախորդներին, որոնց նկատմամբ գործում էին պատժամիջոցային ծրագրեր, այդ թվում՝ Ղրիմը, Իրանը և Սիրիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել