«Չէ՛, չէ՛ , ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն ու հային : Հավատում եմ, որ դու հրամանատար պիտ դառնաս ուխտված և վրիժակ սերունդ-դյուցազնախառը սերունդը մեր , որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնա Նոր Սպարտա` Արևելքի սրտի մեջ:Ես հավատում եմ քեզ և ահա թե ինչու եմ քեզ ուղղում իմ առաջին «Bon quart»-ը: Դա քառորդապահի իմ աղաղակն է` ուղղված քեզ,աղաղակը, կանչը նավաստիների, որ գիշերներն իրար կուղղեն ամեն քառորդ ժամ:Bon quart! Խռովահույզ է ծովը. խավարն անթափանց-վտանգ, վտանգ կա նավի վրա: Սակայն նավաստիները արթուն են, պատրաստ և սթափ: Նավը` ալեկոծ, բայց անսույզ , պիտ հասնի նավահանգիստ: Այս խռով, խավար և նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ և իրական է վտանգը մեր ցեղի համար, քեզ հայ երիտասարդություն, ես քեզ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում»: Bon quart!

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել