1in.am-ը գրում է.
Իր վերջին հարցազրույցներից մեկում Սինդի Քրոուֆորդը բացահայտել է նորաձևության աշխարհում իր հաջողության գաղտնիքները, հաղորդում է Spletnik.ru-ն:
«Պրոֆեսիոնալ եղեք: Ես պրոֆեսիոնալ եմ: Կարծում եմ՝ այդ պատճառով էլ կարողացա այդքան հեռուն գնալ: Արժե սկսել թեկուզ երբեք չուշանալու «օրենքին» խստիվ հետևելուց:
Քիչ հեռախոսազրույցներ և ավելի շատ՝գործ: Երբ սկսվում էր մոդելի իմ կարիերան, դեռևս չկային բջջային հեռախոսներ: Եվ դա մեծ առավելություն էր: Մենք ինքներս էին հադիպում գործատուներին, ճաշում նրանց հետ, քննարկում նկարահանումների մանրամասները արթ-դիլլերների, լուսանկարիչների հետ և լսում նրանց:
Մի՛ վախեցեք փնտրել սեփական ուղին: Ես որոշեցի, որ ցանկանում եմ օգտագործել հնարավորությունը, որը ստացել եմ և սեփական ուղով ընթանալ:
Ուշադիր եղեք, երբ նստում եք անծանոթի ավտոմեքենան: Մի անգամ, երբ Փարիզում էի և նոր էի ինքնաթիռից իջել, նստեցի մի տղամարդու ավտոմեքենա՝ վստահ լինելով, որ նա իմ գործակալությունից է և եկել է ինձ դիմավորելու, քանի որ ձեռքին պահում էր իմ անվամբ գրություն: Երբ հասկացա, որ սխալվել եմ, կարմիր լույսի տակ «դուրս թռա» ավտոմեքենայից»,- ասել է նա։



