Պետական համապատասխան մարմինները պետք է մեր քաղաքացիների անձնական տվյալների բազան հնարավորինս լավ պաշտպանեն։ Արդեն ամիսներ շարունակ ադրբեջանցի հաքերները մեր հազարավոր քաղաքացիների անձնական տվյալներ՝ հեռախոսահամարների, անձնագրերի, բանակային փաստաթղթերի տեսքով, տարածում են համացանցում։
Սա ազգային անվտանգության սպառնալիք է, պատկերացնում եմ, թե, օրինակ, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ոնց կարող են օգտագործվել էդ մարդկանց տվյալները, հեռախոսահամարները նրանց հոգեբանական վնասներ հասցնելու, ժողովրդի մեջ խուճապ տարածելու համար։ Էս ամենի դեմն առնել է պետք, տեղեկատվական պատերազմի կարևորությունը առաջնային խնդիր պետք է լինի բոլորիս համար, թե չէ հաստատ տանուլ ենք տալու ամեն ինչ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել