ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի նիստում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:
Նա նշեց, որ այսօրվա նիստին հրավիրված էր նաև Բալայանը, բայց հիվանդության պատճառով ներկա չէ։
«Ինքը հիվանդ է: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը ոնց որ թե ծեծում է բոլորիս դուռը: Նաև հաջող ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել