Ադոլֆ Հիտլերը XX-րդ դարի ամենադաժան բռնապետն էր: Նրա մասին հազարավոր գրքեր ու հոդվածներ են գրվել: Դժվար է գտնել այնպիսի մեկին, որ նրա մասին ոչինչ չիմանա: Սակայն դեռևս կան այնպիսի փաստեր, որոնք շատ քիչ են բացահայտված: Այսօր կխոսենք այդ քիչ բացահայտված փաստերի մասին:

Հիտլե՞ր, թե՞ Շիքլգրուբեր

Շատ հաճախ կարող ենք լսել, որ նրա ազգանունը ոչ թե Հիտլեր է, այլ Շիքլգրուբեր: Իրականում Ադոլֆը երբեք չի կրել Շիքլգրուբեր ազգանունը: Որտեղի՞ց է այն առաջացել: 

Խնդիրն այն է, որ Ալոիսը՝ Ադոլֆի հայրը, ապօրինի ծնունդ է եղել, այդ պատճառով էլ իր մոր ազգանունն է կրել: Երեխայի ծնունդից 5 տարի անց նրա մայրը ամուսնանում է Յոհան Հիտլերի հետ: 

Երբ վերջինս մահացավ, 3 վկաներ փաստեցին, որ Յոհան Հիտլերը Ալոիսի իրական հայրն էր: Այնպես որ Ալոիսը փոխեց Շիքլգրուբեր ազգանունը Հիտլերի:

1885 թվականին Ալոիս Հիտլերն ամուսնացավ Կլարա Պյոլցլի հետ, իսկ 1889 թվականին ծնվեց նրանց որդին, ում անվանեցին Ադոլֆ: Բնականաբար, երեխան ստացավ Հիտլեր ազգանունը: 

Նկարիչ և ճարտարապետ

Հայտնի է, որ երիտասարդ ժամանակ Հիտլերը չէր էլ երազում քաղաքական կյանքի մասին: Նա ցանկանում էր դառնալ նկարիչ: Երկու անգամ դիմել է Վիեննայի նկարչական ակադեմիա և երկու անգամ էլ մերժվել է: 

Այնուամենայնիվ, երբ Հիտլերի ծնողները մահացան ( մայրը մահացավ 1907 թ.), նա ավելի շուտ հաջողությամբ վաճառեց իր ջրաներկերը, այնքան հաջող, որ դատարանը շուտով նրան ճանաչեց հարուստ մարդ և զրկեց նրան հատկացրած կենսաթոշակից: Այնուամենայնիվ, նա երբեք հանրության կողմից չճանաչվեց որպես նկարիչ:

Հիտլերն ու իր բեղերը

Նա բոլոր լուսանկարներում բեղերով է, և մենք նրան այդպես ենք ճանաչում: Սակայն, ինչպես նշում են պատմաբանները, նրա բեղերն այդքան էլ շուտ չեն աճել: 
Ինչպես նշում է Ֆրայը, այդ բեղերը պետք է կտրվեին Հիտլերի հրամանատարի պահանջով, քանի որ դրանք շատ երկար էին: Դրանք թույլ չէին տալիս հակագազ հագնել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերն իսկապես տուժել էր գազային հարձակման պատճառով ՝ համարյա կորցնելով տեսողությունը: 

Հիտլերն ու Նոբելյան մրցանակը

1939 թ.-ին՝ Լեհաստանի վրա գերմանական գրոհից և Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից ընդամենը մի քանի ամիս առաջ, Հիտլերը պետք է ստանար Նոբելյան մրցանակ: Ամեն ինչ սկսվել էր դեռևս 1938 թվականին, երբ այսպես կոչված Մյունխենական համաձայնությամբ ֆյուրերը Գերմանիային միացրեց Չեխոսլովակիայի մի մասը, որը բնակեցված էր գերմանացիներով:
Այդ ժամանակ  նրա գործողություններին անվերապահորեն աջակցեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները, որոնք  հավատում էին, որ դրանով խաղաղությունը կպահպանվի Եվրոպայում: Նույն թվականին ամերիկյան ազդեցիկ ամսագիր Time-ը Հիտլերին անվանեց տարվա մարդ:


Իսկ 1939 թվականին Լեհաստանի վրա հարձակումը բերեց այն արդյունքին, որ նրան ուղղակի դուրս հանեցին մրցանակակիրների շարքից: 

Հետաքրքիրն այն է, որ ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինին նույնպես առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի 1935 թվականին, բայց նույն թվականին նա պատերազմ սկսեց Եթովպիայի դեմ, և նրա թեկնածությունը հանվեց, այսինքն՝ նույն պատճառով, ինչ Հիտլերինը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել