Եվ միայն Հայաստանում է, որ երիտասարդ սերնդի ուղեղը նոր` ֆաշիզմի ճանապարհ բռնած հեղափոխական իշխանությունները մտցնում են, թե ամեն խախտում հանցանք է, ամեն արագություն` հանցավոր։ Միայն ֆաշիստական, ավտորիտար, օրվելյան «մեծ եղբոր» հասարակություններում են նման զանցանքները կամ խախտումները համարվում հանցանքին հավասար մի բան, իսկ արագությունները տխմարաբար ամենուր հավասարեցնելով կտրուկ նվազեցնելը մինչև անթույլատրելի դանդաղ ցուցանիշներ, և տեսախցիկների համընդհանուր ներդրումը` նորմալ և ընդունելի։
Երբ մարդիկ Արևմուտքի ու արևմտյան մշակույթի մասին պատկերացումներ կազմում են միայն ֆիլմերից, ամսագրերից ու իրենց ստերեոտիպներից կամ տուրիստական այցելություններից ու չեն ապրում, չեն ներթափանցում արևմտյան կյանքի նրբությունների խորքերը, այլ կուրորեն կապկում են Գլենդելի կամ Բեռլինի որոշ կողմեր, որոնք կարող են և առաջին հայացքից լավը լինել կամ բացահայտորեն վատը, ստացվում է այն, ինչ ստացվում է Հայաստանում։
Չի կարելի Գլենդելում ընդունված ու անգամ ամերիկյան չափանիշներով տոտալիտար ոստիկանական պրակտիկան ներմուծել Հայաստան ու Գլենդելի ոստիկանության պես զբաղվել գումար կթելով, ոստիկանությունը հիմարություններով զբաղեցնելով և փողոցներում ոստիկաններին ատելի դարձնելով, որպեսզի լցվի քաղաքային բյուջեն։ Այդպես են դառնում ոստիկանական պետություն, այդպես են Գլենդելով աշխարհ պատկերացնող մարդիկ ապականում Հայաստանի մթնոլորտը` երկիրը օրենք հաստատելու անվան տակ տանելով դեպի կեղեքիչ և անմարդկային ու հիմար օրենքներով հասարակություն, որտեղ շնչահեղջություն սկսում է առաջանալ ոչ թե դիմակ կրելուց, այլ մարդկանց գրպանը, բերանն ու միտքը կարելուց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10220452396273237&set=a.1504594168099&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել