Երեկ բրիտանական ԶԼՄ-ներից մեկը հայտնել է, որ արքայազն Հարրին ու Սասեքսի դքսուհի Մեգանը, ովքեր ներկա պահին գտնվում են Լոս Անջելեսի իրենց վարձած առանձնատանը, ընտանիքում համալրման են սպասում: Հիշեցնեմ, որ զույգը մեծացնում է իրենց 1 տարեկան տղային՝ Արչիին:  Այս նորությունն այդքան էլ չի զարմացրել նրանց երկրպագուներին, քանի որ նրանք վաղուց էին կասկածում, որ Մեգանը հղի է:

Այս կասկածներն իզուր չեն, քանի որ, երբ պանդեմիան նոր էր սկսում, արքայազն Հարրին ու Մեգանը շատ հաճախ օգնում էին մարդկանց և նույնիսկ որպես կամավոր՝ ամբողջ Կալիֆոռնիայով ուտելիք էին բաժանում: Սակայն ուղիղ 2 ամիս անց Մեգանը նախընտրեց բոլոր քննարկումներն օնլայն հարթակում անցկացնել: Իսկ տանից դուրս գալիս աշխատում էր շատ քիչ նկատելի լինել, որպեսզի իրեն չլուսանկարեն: Վերջերս Հարրին ու Մեգանը միացել էին Home boy industries կամավորական կազմակերպությանը, որտեղ  էլ ամենաուշադիր հետևորդները նկատել էին Մեգանի կլորացած փորիկը: 


Life&Style ամսագիրը, որն առաջինը հայտնեց Մեգանի հղիության մասին, վստահեցնում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին արդեն տեղյակ է ընտանիքում համալրման մասին: Ամսագիրը հայտնում է, որ արքայազն Հարրին ու Մեգանն այդ նորության մասին հայտնել են Արչիի ծննդյան օրը: Անանուն աղբյուրները վստահեցնում են, որ հենց այդ պատճառով էլ Մեգանը չի կարողանում տնից դուրս գալ, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան չի ավարտվել ո՛չ Ամերիկայում, ո՛չ աշխարհի այլ ծայրերում: 

Պետք է նշել, որ օրեր առաջ Մեգանն ու Հարրին համացանցի միջոցով կապի են դուրս եկել: Այդ ժամանակ Սասեքսի դքսուհին հանդես է եկել ռասայական խտրականության դեմ ճառով: Նախկին դերասանուհին նշել է, որ ինքը նույնպես մի քանի անգամ բախվել է այդ խնդրին: 

Ներքին աղբյուրները հայտնում են, որ տվյալ պահին Սասեքսի դքսուհին աշխատում է հանգստանալ մեգամիլիոնանոց առանձնատանը, որը վարձել էին Վանկուվերից Լոս Անջելես տեղափոխվելու ժամանակ: Ասում են, որ զույգն արդեն որոշել է, թե ինչպես է անվանելու ապագա երեխային: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել