Armtimes.com-ը գրում է․

ԱՄՆ-ի Կոնգրեսը ստացել է նախագահ Դոնալդ Թրամփից ծանուցում այն մասին, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է եկել Առողջապհության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի դեմոկրատ-սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը խզում է բոլոր կապերը ԱՀԿ-ի հետ՝ այդ թվում կառույցին ֆինանսավորումը: Որպես պատճառ Թրամփը նշում էր այն, որ կազմակերպությունը հրաժարվել է իրականացնել բարեփոխումներ, որոնք առաջարկում էին Միացյալ Նահանգները: Փոխարենը, ըստ Թրամփի, ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսական միջոցները ԱՄՆ-ը այլ տարբերակով կուղղի ամբողջ աշխարհին՝ առողջապահական հրատապ խնդիրների լուծման համար:  

Նա նաեւ ավելի վաղ մեղադրել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Չինաստանի օգտին գործելու եւ կորոնավիրուսի համաճարակի մասին բավարար տեղեկություններ աշխարհին չտրամադրելու համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել