1in.am-ը գրում է.
Ամերիկացի փոփ-աստղ Քեթի Փերին լուսանկարվել է Cosmopolitan ամսագրի համար նոր ֆոտոշարքում:
Երգչուհին զարդարել է ամսագրի շապիկը սեքսուալ կանաչ զգեստով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը: Ամսագրին տված հարցազրույցում Քեթին պատմել է իր յուրօրինակ ոճի մասին և խոստովանել, որ ինքնարտահայտվում է նորաձև հագուստի միջոցով:
«Երբ հարցը վերաբերում է բեմական և լուսանկարվելու համար հարմար հագուստներին, ես նախընտրում եմ կերտել որևէ յուրահատուկ կերպար: Ինձ դուր են գալիս իմ բոլոր կերպարները: Ես սիրում եմ փորձարկել և խաղալ տարբեր դերեր, սակայն իրական կյանքում, միևնույն է, նախընտրում եմ լինել այն, ինչ կամ»,- ասել է Քեթին:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_201288.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել