Դեժավյու-ն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է <<արդեն տեսած>> և հոգեբանության մեջ հայտնի է որպես արդեն տեսածի երևույթ (ֆենոմեն): Տերմինն առաջին անգամ օգտագործվել է հոգեբան Էմիլ Բուարակի կողմից 1876թ.: Ընկալման պրոցեսի խախտումներից մեկն է, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր նա անցյալում արդեն գտնվել է այն իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է (մինչդեռ վերջինս նրա համար օբյեկտիվորեն նոր է): Առողջ մարդկանց մոտ այս երևույթը դիտվում է գերհոգնածության վիճակում: Այն հոգեբանական հիմք է ծառայել <<հոգիների գաղթի>> կամ մետամպսիխոզի իդեալիստական վարկածի առաջադրման համար:
Դեժավյուի վիճակը ուղեկցվում է դեպերսոնալիզացիայով` իրականությունը դառնում է անորոշ և անհասկանալի: Օգտագործելով Ֆրոյդի տերմինաբանությունը, կարող ենք ասել, որ այդ պահին առաջանում է անձի <<դեռեալիզացիա>> - ինչպես իրականության ժխտումը: Բերգսոնը սահմանեց դեժավյուն որպես <<հիշողություն ներկայի մասին>>, նա գտնում էր, որ իրականության ընկալումը այդ պահին հանկարծակիորեն պառակտվում է և մասամբ կարծես փոխանցվում է անցյալ:
Sándor Ferenczi-ն հավելել է, որ դեժավյուն կարող է բացատրվել որպես անցյալ գիշերվա մոռացված երազի կրկնություն: Եվ ըստ նրա հիպոթեզի այն կարող է անգամ ֆիլոգենետիկ հիշողության արդյունք լինել:
Ստատիստիկ հետազոտությունները փաստում են, որ նման խնդրի է բախվում ամեն 10-ից 7-ը:
Դեժավյուն բավականին տարածված դրսևորում է - հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մինչև 97%-ը կյանքում առնվազն մեկ անգամ եղել է այդ վիճակում, իսկ էպիլեպսիայով հիվանդները` զգալիորեն ավելի հաճախ: Այնուամենայնիվ, այն հնարավոր չէ արհեստականորեն առաջացնել և յուրաքանչյուր կոնկրետ մարդ այն հազվադեպ է զգում: Այդ պատճառով դեժավյուի գիտական ուսումնասիրությունները դժվարամատչելի են:
Դեժավյուն ուսումնասիրության առարկա է հանդիսանում ինչպես հոգեբանության ամենատարբեր ուղղությունների (օր. պարապսիխոլոգիա), այնպես էլ բշժկագիտության, ֆարմակոլոգիայի և նման այլ գիտությունների համար ևս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել