Երբեք ու ոչ մի դեպքում ամոթ չէ ընդունել սեփական սխալը, դրա համար ներողություն խնդրել և շտկել իրավիճակը: Սա ընդունելի է հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում: Ինչ որոշում էլ ընդունած լինես, եթե տեսնում ես, որ հասարակությունն այն չի ընդունում, ավելին, տևական ժամանակ պայքարում է դրա դեմ, ապա ընդունիր, որ ինչ-որ տեղ թերացել ես, շտապ ու վատ որոշում ես ընդունել: Վստահ եմ, բոլորը կհարգեն քեզ, եթե հետևես այս խորհրդիս: Վստահ եմ, որ դրանից հետո կվերականգվի քո հին ու բարի համբավը: Դու կարող ես, արա այնպես, որ մարդիկ հացի կեսն այլ բանի համար չվճարեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4508386766098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել