Armsport.am-ը գրում է․

Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Ռոման» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային, եթե առաջիկա հանդիպումներում թիմը չհաղթի «Պարմային» և «Բրեշիային»:

Ակումբի ղեկավարությունը պորտուգալացուց պահանջում է անհապաղ բարելավել արդյունքները: «Ռոման» պարտվել է Ա Սերիայի վերջին երեք՝ «Միլանի» (0:2), «Ուդինեզեի» (0-2) և «Նապոլիի» (1-2) դեմ հանդիպումներում:

Ներկայումս «Ռոման» զբաղեցնում է 5-րդ տեղը Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել