Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար...

Ինձ է դիմել քաղաքացի Արա Նազարյանը՝ հայտնելով, որ իրենց ամբողջ ընտանիքը Կովիդ-19-ով է վարակվել: Ծնողների բուժումը տանն է կատարվել, դեղորայքի և բուժքրոջ համար վճարել են 250 հազար ՀՀ դրամ, տան անդամներին համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) համար ևս վճարել է Արա Նազարյանը՝ 160 հազար ՀՀ դրամ:
Տանը բուժում ստանալուց հետո ծնողների վիճակը չի բարելավվել, տեղափոխել են հիվանդանոց՝ հիվանդանոցային պայմաններում բուժումն իրականացնելու: Թեստավորում կատարելուց հետո ծնողների թեստերի արդյունքները հիվանդանոցում կորցրել են և միայն 7 օր անց հայտնել են, որ թեստի պատասխանները բացասական են, որից հետո դուրս գրվելու համար քաղաքացիներից պահանջել են մոտ 500 հազար ՀՀ դրամ: Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաև նախարարի ՖԲ էջին, հարցին որևէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ՖԲ հաղորդագրությանը:

Նշեմ, որ քաղաքացին բախվել է նաև մեկ այլ խնդրի. քանի որ բնակվում է Երևանում, բայց գրանցված է մարզում, հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում հրաժարվել են թեստավորում իրականացնել՝ պահանջելով, որ Կովիդ-19-ով վարակված հիվանդը գնա Գյումրի կամ համատիրությունից փաստաթուղթ ներկայացնի:

Ինքս անձամբ քաղաքացու բարձրացրած խնդրով դիմել եմ նախարարին՝ հաղորդագրություն ուղարկելով նրա ՖԲ էջին: Ավելացնեմ նաև, որ ես նույնպես որևէ պատասխան չեմ ստացել նախարարից:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների աշխատանքի գնահատականը թողնում եմ քաղաքացիներին։

#Կովիդ_19
#Covid_19
#ՀՀԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել