Panorama.am-ը գրում է․

Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն է, որ ստացել է այդ կարգավիճակը: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին գրված է  ВВС-ի հրապարակած «Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում» վերտառությամբ հոդվածում:  Ըստ հոդվածի՝  հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին: Տրիոյում Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն է, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Հոդվածն անդրադառնում է երկրում իրականացված գործողություններին ու իշխանության ձեռնարկած միջոցներին` այդ թվում դպրոցների ու բուհերի փակումը,  արտակարգ դրություն ու պարետային ժամ  հայտարարելը, ներքին շարժի սահմանափակումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել