Med.news.am-ը գրում է․

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն կա, բայց արտակարգ դրությունից դուրս էլ օրենսդրական կարգավորումների կարիք կա, որպեսզի երկրում հակահամաճարակային կանոնները պահպանելու իրավական ռեժիմ լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարի, բայց մենք նաեւ մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն արտակարգ դրությունը եթե դադարի, մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակները կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես նաեւ դրանից բխող պատասխանատվության միջոցները, որովհետեւ այո, մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել։

Սակայն արտակարգ դրությունով սահմանված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն», երբ արտակարգ դրությունը հանելով եւ այլ իրավական կարգավորումներ չունենալով կունենանք պայթյունաձեւ տարածում հիվանդության՝ դրանից բխող ծանր եւ աղետալի հետեւանքներով», - ասաց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել