Panorama.am-ը գրում է․

ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր շարունակում են իրենց բողոքի ակցիան։  Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում։
Գյուղացիները նշում են, որ իրենք գոհ են ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանից, պահանջում են, որ նա էլ շարունակաի Եղեգնուտի ղեկավարումը։ Բնակիչները փակել են գյուղապետարան տանող ճանապարհը, նշում են՝ թույլ չեն տալու աշխատել, ցանկանում են հանդիպել Արմավիրի մարզպետին։

«Ուզում ենք հասկանալ՝ ով է նախկին գյուղապետի հովանավորը, հասկանանք, թե ինչու է ՀՀԿ անդամն ուզում նորից վերադառնալ գյուղ։ Հեղափոխություն ենք արել։ Այդ հեղափոխությունն առաջինն այս գյուղն է զգացել։ Այսօր կոտրում են մարդկանց հոգին։ Նման բան չի կարող լինել»,- ասաց գյուղացիներից մեկը։

Պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ իր համար անակնկալ է, որ այս հեղափոխական ժողովրդին փորձում են կոտրել  ՀՀԿ-ի միջամտությամբ ու որոշ անդամների աջակցությամբ։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են ուզում նախկին գյուղապետին բերել, ինձ ազատեն»,- նշեց նա՝ հավելելով, որ իր լիազորություններն արդեն դադարեցված են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել