Սոցիակալան ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Երևանի կենտրոնում երեկոյան ժամի առանց դիմակի փողոցում նույնասեռականներ են կանգնած: Օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ դիմակ չեն դնում, պարետից չե՞ն վախենում, պատասխանում են. «Դիմակը մոտներս է, հերիք է: Թող պարետը մեզնից վախենա»:

Դիտարկմանը, թե՝ բա որ տուգանի, պատասխանում են՝ թող տուգանի:

Տարածված տեսանյութի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվության վարչությունից: Հարցին, թե ինչպես է ստացվում, որ ոմանք կարողանում են առանց դիմակի գտնվել փողոցում և հայտարարություններ անել պարետի հասցեին, Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Ձեր նշած տեսանյութում երևացող 3 անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել»:

Tert.am-ի տեղեկություններով վարչական արձանագրությունը վերաբերել է դիմակ չդնելուն։ Ի դեպ, մեկ այլ տեսանյութում երևացող անձինք ևս որոշ ժամանակ առաջ տուգանվել էին, պատճառը կրկին սոցիալական ցանցերում տարածված խնջույքի տեսանյութն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել