Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել առաջիկա օրերին սպասվող չվերթների վերաբերյալ:

Ըստ այդմ՝

Ս.թ. հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):

Ս․ թ․ հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Ս.թ. հուլիսի 8-ին, 9-ին եւ 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):

«Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- նշվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել