Երբ զուգընկերդ զարթուցիչ է միացնում առավոտյան ամեն 5 րոպեն մեկ՝ հաշվի չառնելով, որ դու գնալու տեղ չունես, ու կարող ես հանգիստ քնել։
Միմյանց տարատեսակ սելֆիներ են ուղարկում՝ նույն տան մեջ գտնվելով։
Թաքուն օգտագործում են միմյանց խնամքի պարագաները։
Վերադառնում են տուն դուրս գաալուց 5 րոպե անց, որովհետև մոռացել են համբույրը։
Ժամեր են վատնում որոշելու համար, թե ինչ պետք է ուտեն։ «Դու ընտրի», «իմ համար մեկ է», «այսօր դու ես որոշում»։
Կիսում են իրար հետ լոգասենյակը
Փորձում են իրար հետ ֆիլմ նայել ու այնքան երկար են փնտրում, մինչև քնում են առանց նայելու։
Նամակ են ուղարկում իրար զուգարանից այն մասին, որ զուգարանի թուղթ է պետք։
Երբ մտքում նյարդայնանում են մյուսի բարձր ծամելու վրա։
Կռվում են՝ ով պետք է կախի նոր զուգարանի թուղթը։ Նա ով վերջին կտորն է օգտագործել, թե նա ով հիմա ունի դրա կարիքը։
Միանգամից հանվում են իրար առաջ երբ դրսից տուն են մտնում, որովհետև այդպես հարմար է։
Կռվելուց հետո հաշտվում են սեքսով զբաղվելով։
Ուտում են միմյանց ամանների մնացորդները։
Թաքցնում են զուգընկերոջ հագուստը, երբ լվացքի ընթացքում վնասած են լինում այն՝ հուսալով, որ չի գտնի։
Հոտոտում են իրար հագուստ՝ հասկանալու համար՝ լվալու կարիք կա, թե՞ ոչ։