Թե հանկարծ մթնում մի օր մոլորվես,
Սրտիս կանթեղը ճամփիդ կվառեմ,
Լույս փարոս դարձած քո ճանապարհին ,
Բեկված նավակդ ես ափ կհանեմ...
Ստվեր կդառնամ, քեզ կփայփայեմ,
Որ ոտքդ հանկարծ դեմ չառնի քարի,
Գարուններս ողջ քեզ մատաղ կանեմ
Միայն թե կրկին իմ գիրկն արի
Լույսի շողերով քեզ կպարուրեմ,
Իմ համբյուրներով խենթ ու ջերմագին
Մութը քեզանից հավերժ կվանեմ
Դու կրկին, կրկին իմ գիրկն արի
Եկ, փարվեմ կրծքիդ. իմ կյանք, իմ անգին,
Թող նորից հետ գան գարունները մեր,
Աչքս կարոտով հառած քո ճամփին,
Լուռ ու անհամբեր սպասում եմ դեռ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/563554580350588?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել