«Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդվում է արդեն 15 տարի, այս ընթացքում կրթվել ու իր ազգային սրբության մասին գիտելիքներ են ձեռք բերել հազարավոր երիտասարդներ՝ մեկը մի քիչ շատ, մեկը՝ քիչ, բայց և այնպես եղել է և ծառայում է ազգին, եկեղեցուն ու հավատքին։ Այն ոչ միայն կրոն է, այն արժեքների պահպանության ու պաշտպանության առարկա է։ Այո՛, համաձայն եմ, երբեմն դասավանդվել է թերություններով, այո՛, եղել են բացթողումներ, բայց և այնպես մարդ արարածի կողմից ստեղծված ոչինչ ի սկզբանե կատարյալ չի եղել՝ լրացվելով ընթացքում։ Այս առարկայի դասավանդմանը և դպրոց մուտքին ի սկզբանե դեմ են եղել ծպտյալ #քայլարաստները, #աղանդավորները, #գլոբալիստներն ու նմանատիպ այլ երևույթներ։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ... 

#ՀԱՅ_ԵԿԵՂԵՑՈՒ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ_առարկան_դպրոցում_լինելու_է
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել