Կարմիր գույնը կարող է բարելավել տեսողությունը, եթե տարիքի հետ այն թուլացել է: Բավական է օրական 3 րոպե  նայել կարմիր լույսի, համոզված են  բրիտանացի ակնաբույժները: Նրանք պարզել են, որ կարմիրը ակտիվացնում է ծիածանաթաղանթը և ստիպում ավելի լավ աշխատել:

Գիտնականները կարծում են, որ այդ մեթոդը հետագայում կարող է լայնորեն կիրառվել տեսղության թուլացումը կանխարգելելու համար: Բանն այն է, որ տեսողությունը սկսում է վատանալ 40 տարեկանից հետո: Այդ ժամանակ ծիածանաթաղանթում նվազում է միտոքոնդրիոզների թիվը, որոնք բջիջներին էներգիա  են մատակարարում: Էներգիա ամենաշատն օգտագործում են ֆոտոընկալիչները. այդ պատճառով էլ առաջինը դրանք են տուժում տեսողության վատացումից: Լոնդոնի համալսարանի գիտնականներն իրենց հիպոթեզը փորձարկել են 28-72 տարեկան 12 տղամարդու և 12 կնոջ մոտ, որոնք չեն ունեցել աչքի որևէ հիվանդություն: Փորձարկման ընթացքում՝ 2 շաբաթ, նրանք օրական 3 րոպե նայել են կարմիր լուսադիոդային լամպի: Դրանից հետո ստուգել են նրանց տեսողությունը. երիտասարդների դեպքում ոչ մի փոփոխություն չի եղել, մինչդեռ 40-ն անց մարդկանց տեսողությունը զգալիորեն լավացել է: Մոտ 20 տոկոսով   բարելավվել է գույների՝ հատկապես կապույտի  ընկալումը, քանի որ տեսողության թուլացման դեպքում գույների ընկալումն առաջինն է նվազում: 

«Որպեսզի  տեսողության  տարիքային նվազումը կանգնեցնենք, մենք փորձեցինք ծերացող բջիջները «վերակենդանացնել» գույնի լուսային ալիքների միջոցով: Պարզվեց, որ հնարավոր է բարելավել տեսողությունը լույսի կարճ ալիքների միջոցով: Դրանք կարծես լիցքավորում են բջիջները: Պրոցեսը շատ նման է հեռախոսի լիցքավորման: Մեր լուսադիոդային սարքերն ընդամենը 12 ֆունտ ստերլինգ արժեն: Դրանք կարելի է տանն էլ օգտագործել: Մատչելի են բոլորին»,-  հայտարարել են գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել